image
Հրատապ լուրեր:

MTV-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախի մասին. լուսանկարներ

MTV-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախի մասին. լուսանկարներ

Ինչպես տեղեկացրել էինք, Լիբանանյան MTV արբանյակային հեռուստաընկերության «Թահքիք» («Հետաքննություն») ծրագրի ստեղծագործական կազմն ապրիլի 29-ից մայիսի 6-ն այցելել էր Արցախ և ֆիլմ պատրաստել Արցախի վերջին իրադարձությունների մասին: Հեղինակավոր հաղորդաշարի ստեղծագործական խմբի արցախյան այցը կազմակերպել էր  ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական-տեղեկատու գրասենյակը: Հաղորդման հեղինակ Քլոդ Աբի Նադեր-Հընդիի  պատրաստած ֆիլմը նվիրված է Արցախի հանրապետության 25-ամյակին: Ինչպես տեղեկանում ենք MTV-ի ծանուցումից, ֆիլմը եթեր է հեռարձակվելու մայիսի 20-ին և 27-ին, Երևանի ժամանակով 23:15-ին: 

Հաղորդման հեղինակները հիացել են հերոսական Արցախով և լուսանկարներ հրապարակել հայ զինվորների հետ: