«Միսս Իտալիա 2015»-ը՝ 18-ամյա Ալիչենե Սաբիտինին, հայտնվել է սկանդալում, մրցույթի ընթացքում տրվող հարցին՝ իր հիմար պատասխանի պատճառով: wnew.am-ը անդրադարձ է պատրաստել այդ մասին, նշելով, որ կարճ սանրվածքով բասկետբոլուհին, ով 33 իտալուհիներից լավագույնը ճանաչվեց, համացանցի ծաղրանքի առարկա է դարձել՝ ինտելեկտի ակնհայտ պակասի պատճառով:
«Միսս Իտալիա 2015»-ի ավարտին, ինչպես որ կարգն է, հաղթողին հարց են ուղղում.
«Պատմական, ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք ապրել»:
«1942թ-ին, որպեսզի տեսնեմ Երկրորդ Համաշխարհային պատերազմը սեփական աչքերով: Շատ գրքեր կան դրա մասին, բայց ես ցանկանում եմ զգալ այդ բոլոր զգացումներն իրականում: Ինձ միևնույն է` չէին տանի պատերազմ, չէ որ ես կին եմ»,- պատասխանել է իտալուհին:
Համացանցում հայտնվել են «Միսս Իտալիա 2015»-ին ծաղրող լուսանկարներ:
Նրան մեղադրել են պատերազմի մասնակցողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ: Իտալացիները համոզված են, որ իր հիմար պատասխանի պատճառով 18-ամյա աղջիկը խայտառակել է ոչ միայն իրեն, այլև իրենց երկիրը: