image

Միշել Լեգրանը Ելույթ Է Ունենալու Փարիզի Համագումարների Պալատում (Լուսանկարներ)

Միշել Լեգրանը Ելույթ Է Ունենալու Փարիզի Համագումարների Պալատում (Լուսանկարներ)

Ֆրանսա- Աշխարհահռչակ ֆրանսիացի  կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր, մոր կողմից  հայկական արմատներով Միշել Լեգրանը 2016 թվականի հունվարին ելույթ է ունենալու Փարիզի Համագումարների պալատում: Նրան  ընկերակցելու է  ֆրանսիացի նշանավոր մեկ այլ երգիչ` Վենսան Նիկլոն: Երկու արվեստագետներին միանալու է 14 երաժիշտներից բաղկացած արվեստագետների խումբ: Այդ մասին տեղեկանում ենք Միշել Լեգրանի պաշտոնական էջից, ուր գրված է, որ համերգի մանրամասների եւ ներկայացվող ծրագրի մասին կհայտարարվի շուտով, մինչ այդ արվեստագետները ամենօրյա փորձերի մեջ են` հաջողեցնելու  2016  տարին արվեստի բացառիկ գործով սկսելու ծրագիրը: Աշխարհահռչակ երաժիշտ Միշել Լեգրան համերգներով հանդես է եկել շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: