«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ յարաբերութիւններ կարգաւորման գործընթացում»,- այս մասին մամլոյ ասուլիսի ժամանակ ըսած է ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը:
«Խօսքս ի հարկէ սահմանազատման գործընթացի մասին է, մեզ յաջողուեց ստորագրել երկու երկրների միջեւ երբեւէ եղած առաջին միջազգային իրաւական փաստաթուղթը, երկու սահմանային յանձնաժողովների յամատեղ գործունէութեան կանոնակարգը եւ այնուհետեւ նաեւ գետնի վրա տեղի ունեցաւ միջպետական սահմանի որոշակի հատուածի սահմանազատում:
Ի դէպ յորդորում եմ որեւէ առիթի դէպքում այցելել սահմանազատուած հատո ւած եւ տեսնել նաեւ սահմանի կարգաւորումը եւ նաեւ կեանքը արդէն սահմանազատուած շրջանում։ Պայմանաւորուածութիւն կայ շարունակել այս աշխատանքը, ենթադրաբար հենց հուվարին տեղի կունենայ երկու փոխվարչապետերի եւ նրանց գլխաւորած յանձնաժողովների միջեւ հերթական յանդիպումը, կայ նաեւ ընկալում, թէ ինչպէս եւ որտեղից շարունակել սահմանազատումը»,- ըսաւ Միրզոյեան:
Վերջինս խօսեցաւ նաեւ խաղաղութեան պայմանագրի մասին: «Խաղաղութեան պայմանագրի մասով, ի հարկէ, տարուայ ընթացքում եղել են առաջարկների փաստաթղթի մի շարք փոխանակումներ, նաեւ եղել են մասնակի առանձին ձեւակերպումների փոխանակումներ, եղել են պաշտոնական կամ ոչ պաշտոնական ֆորմատներում շփումներ եւ քննարկումներ:
Այնուամենայնիւ մենք չունենք ստորագրուած փաստաթուղթ, Հայաստանն ուղարկել է իր հերթական առաջարկը եւ այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Կը յիշէք, մենք օգոստոսին առաջարկեցինք ստորագրել համաձայնութիւն ոնեցող 13 յոդուածները եւ նախաբանը, ադրբեջանական կողմը սրան համաձայնութիւն չյայտնեց, շարունակեցինք բանակցութիւնները, եւ այս պահին 17 քննարկւող յոդուածներից համաձայնեցուած են 15-ը, տեսնենք ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը այն երկուսի վերաբերեալ:
Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարաւորութիւն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել եւ անցնել առաջ, այլ հնարաւորինս հիմնարար եւ ամբողջական լուծում տալ գոյութիւն ունեցող խնդիրներին։
Երրորդ կոմպոնենտը, բնականաբար, Հայաստան-Ադրբեջան կարգաւորման գործընթացի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակումն է: Մենք յանդէս ենք եկել նախաձեռնութեամբ, որը «Խաղաղութեան խաչմերուկ»-ն է եւ որը, ի հարկէ, չի սահմանափակուում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, այն շատ աւելի լայն միջազգային օրակարգ է ձեւաւորում»,- ասաց Միրզոյեանը: Նախարարը նշեց, որ «խաղաղութեան խաչմերուկ»ը ողջունուած է շարք մը միջազգային դերակատարներու, եւ կազմակերպութիւններու կողմէ։
«Ի հարկէ դրա կոմպոնենտներից մէկը նաեւ Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով եւս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին: Առաջարկը որ մենք արել ենք, հասցէագրում է բոլոր գոյութիւն ունեցող խնդիրները, վերաբերում է Հայաստանի հարավով անցնող երկաթուղիների ապաշրջափակմանը եւ բեռների տարանցմանը, եւ այստեղ մենք առաջարկել ենք ինչպէս մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպէս էլ նաեւ նոյն բեռների յաւելեալ ապահոուութեան մեխանիզմներ։ Ազրպէյճանական կողմի առաջնային արձագանքը դրական տպաւորութիւն թողեց»,- ըսաւ Արարատ Միրզոյեանը։