image

Մեր հայրենակիցը վիրավորվել է` դիմադրելով Ամստերդամ-Փարիզ գնացքի ահաբեկչությանը

Մեր հայրենակիցը վիրավորվել է`  դիմադրելով Ամստերդամ-Փարիզ գնացքի ահաբեկչությանը

Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդը կրակ է բացել ուղեւորների ուղղությամբ: Ուղեւորները դիմադրել են զինված ահաբեկչին, ով հետագայում պարզվել է մարոկկցի է`  ծայրահեղ իսլամական շարժումից:  Դիմադրող ուղեւորների շարքում է եղել նաեւ մեր հայրենակիցը` Սորբոնի համալսարանի դասախոս  Մարկ Մուկալյանը, ով խլել է Կալաշնիկով զենքը` ահաբեկչի ձեռքից:  Նա գնացքով ճանապարհորդելիս է եղել իր կնոջ` Իզաբելա Ռիսաչերի հետ: Մարկ Մուկալյանը վնասվածներ է ստացել պարանոցին եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Գնացքի չորս ուղեւորներ կարողացել են կասեցնել ահաբեկչի կրակահերթը եւ նրան հանձնել ոստիկանությանը: The Telegraph-ը տպագրել է այս պատմության մանրամասները, ինչպես նաեւ զետեղել մեր հայրենակցի եւ գնացքի մյուս հերոսների լուսանկարները: Բրիտանացի Քրիս Նորմանը, ամերիկացիներ Սփենսեր Սթոունը, Էնթոնի Սեդլերը եւ Ալեք Սքարլատոսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այսօր կպարգևատրվեն Ֆրանսիայի պետական Պատվո լեգեոնի շքանշանով, իսկ հայազգի Մարկ Մուկալյանին Ֆրանսիայի նախագահը ապաքինվելուց հետո  ճաշի է հրավիրել: