image

Մարտիրոս Սարյանը նկարում է… Խրուշչովի ելույթի ժամանակ (տեսանյութ)

Մարտիրոս Սարյանը նկարում է… Խրուշչովի ելույթի ժամանակ (տեսանյութ)

Ռուսական  դաշնային հեռուստաալիքի պատրաստած «Դարի առեղծվածները»   վավերագրական ֆիլմաշարերից մեկում, որ նվիրված էր Խրուշչովին, մեզ` հայերիս համար չափազանց հետաքրքիր բացահայտում է երեւում:  1953-1964 թթ.  ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի կյանքին ու գործունեությանը նվիրված այդ  տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ   ԽՄԿԿ 20-րդ նշանավոր համագումարին, որի ընթացքում,  ինչպես հայտնի է, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն իր ելույթում դատապարտել է Ստալինի անձի շուրջ ձեւավորված պաշտամունքը` երկրում առաջնային համարելով բնակչության կենսամակարդակի բարձրացման, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության զարգացման, բնակարանային շինարարության  հարցերը: Համագումարին, ինչպես երեւում է տեսանյութում, իբրեւ պատգամավոր մասնակցում էր նաեւ հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը (նա եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 2-4-րդ գումարումների պատգամավոր): Ինչպես պարզ է դառնում  տեսանյութի   24:28-ից 24:30 րոպեներից,  հայ մեծ նկարիչը, տարվա գլխավոր  այդ ելույթի ժամանակ պարզապես զբաղված էր  նկարելով: