image

Հայկական կողմը հաւաստիացուցած է, որ պահպանուած են Իրանի բոլոր կարմիր գիծերը. Արաքչի

Հայկական կողմը հաւաստիացուցած է, որ պահպանուած են Իրանի բոլոր կարմիր գիծերը.  Արաքչի

Հարավային Կովկասում ճանապարհների հետ տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով  «Թրամփի ուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածություններին:

«Ես չեմ ասում, որ տեղի ունեցողը մտահոգիչ չէ։ Հայ պաշտոնյաների՝ մեզ ասածների հիման վրա, այս ճանապարհը պետք է կառուցի ամերիկյան մի ընկերություն, որը կգրանցվի հայկական օրենսդրության համաձայն և կգտնվի հայկական ինքնիշխանության ներքո: Հայերը մեզ ասում են, որ նրանք դիտարկել և ուշադրություն են դարձրել Իրանի բոլոր կարմիր գծերին այս առումով», - ասել է Արաղչին։

Դիվանագետը հավելել է, որ հայ պաշտոնյաների խոսքով՝ «այնտեղ ամերիկյան ուժեր չեն տեղակայվի, և ուղու անվտանգությունը կապահովի հենց Հայաստանը»։

«Սրանք հայ պաշտոնյաների արած հայտարարություններն են, իհարկե, մենք նույնպես կձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցները», - ընդգծել է նա։