image

Ատրպէյճանն ու Հայաստանը Ուաշինկթընի մէջ վերջին քայլը ըրած են խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ․ Ալիեւ

Ատրպէյճանն ու Հայաստանը Ուաշինկթընի մէջ վերջին քայլը ըրած են խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ․ Ալիեւ

Ադրբեջանն ու Հայաստանն օգոստոսի 8-ին վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Fox News-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հեռուստաալիքի կայքը հոդված է հրապարակել, որում ներկայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցներից հատվծներ։

Հարցազրույցներն արվել են օգոստոսի 9-ին, բայց հրապարակվել են օգոստոսի 14-ին։

«Շատ դժվար կլինի ցանկացած երկրի համար, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս, այսօրվա (խմբ․ օգոստոսի 8-ի) նվաճման մասին վատ բան ասել։ Որովհետև այսօր, ըստ էության, մենք վերջին քայլն ենք արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Ինչպես ընդգծվում է հոդվածում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրn ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Նա նշել է, որ սա նոր տրանսպորտային կապի նախագիծ է, որը կդառնա միջազգային տրանսպորտային ուղիների կարևոր բաղադրիչներից մեկը։

Հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին համաձայնագրի կնքման գործում ունեցած դերի համար։

Ամերիկյան Fox News-ն առաջինը Հայաստանի վարչապետի հարցազրույցից է մի հատված հրապարակել՝ վիդեոտարբերակով։ Այնուհետև՝ ժամեր անց, հրապարակել է առանձին հոդված, որում անդրադարձ է արվում ոչ միայն Վաշինգտոնի հանդիպմանը, այլ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին, որում մի քանի կարճ պարբերություն էլ հատկացվել է Ալիևի հարցազրույցին՝ առանց վիդոտարբերակի։