image
Հրատապ լուրեր:

Մահացել է Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը (Լուսանկար)

Մահացել է Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը (Լուսանկար)

63 տարեկանում մահացել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը: Նրա մահվան լուրը հայտնել են ընկերները, նշելով, որ կյանքից հեռացել է «մարդ-ժպիտը», որ միայն ուրախություն եւ ժպիտ է պարգեւել մարդկանց: 

Ռոբերտ Սարգսյանը ծնվել է Դսեղում: 1967-1977 թվականներին սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1978-1979 թվականներին աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-1983 թվականներին՝ Երեւանի ավտոդողերի գործարանում։ 1983-1987 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում եւ ստացել է դրամատիկ թատրոնի եւ կինոյի դերասանի մասնագիտություն։ 1987 թվականից աշխատում է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար դերասան։ 1988-1989 թվականներին թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում։ 1988-1995 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը։ Նա ունեցել է հարյուրից ավելի դերակատարում: