image
Հրատապ լուրեր:

Մահացել է Հայաստանի Ազգային հերոսի կինը

Մահացել է Հայաստանի Ազգային հերոսի կինը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնում է շվեյցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, երջանկահիշատակ Տիգրան Իզմիրլյանի տիկնոջ՝ Հելեն Իզմիրլյանի մահվան մասին:

«Տեր եւ տիկին Իզմիրլյանների հոգևոր եւ հայրենասիրական բազում նախաձեռնությունների թվում տարիներ առաջ կյանքի կոչվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագիրը:

Տիկին Հելենը անմասն չի մնացել ամուսնու կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին, եղել է նրա ամենամեծ աջակիցն ու ջատագովը»,-նշված է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ հայտնի բարերար Տիգրան Իզմիրլյանը մահացել է 2024 թվականին՝ 98 տարեկանում։ Նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։