Վերահրատարակվել է ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը:
«Նոյյան Տապան» գրախանութում մեծ գրողի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին ժամը 15:00-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը:
2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։
Նա մահացել է 2014-ին, Երեւանում, ծանր հիվանդությունից: