image

ԱՄՆ-ում տեղի կունենա «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակի հետ

ԱՄՆ-ում տեղի կունենա  «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակի հետ

Հունվարի 9-ին ԱՄՆ-ի Լոս Անջելեսի «Ապրիլ»  գրատանը կներկայացվի ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրքի հեղինակի հետ: Այդ մասին տեղեկանում ենք «Ապրիլ»  գրատնից: Միջոցառման բանախոսներն են Հրաչ Մարտիրոսյանն ու Հարութ Պրոնոզյանը: 

«Համշենը հայկական ձեռագրերում» գիրքը նվիր­ված է XIII-XVII դդ. Համ­շե­նի գավա­ռում և հոգ­ևոր այլ կենտ­րոն­նե­րում համ­շենցի գրիչ­նե­րի ըն­դօ­րի­նա­կած քսանմեկ ձե­ռագ­րե­րի հի­շա­տա­կա­րան­նե­րի պատմալեզվական քննութ­յա­նը։ Այս աղբ­յուր­նե­րում տեղ գտած բա­ցա­ռիկ փաս­տերն ու վկա­յութ­յուն­նե­րը հնարավորութ­յուն են ըն­ձե­ռում ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում կազ­մե­լու XIII-XVII դդ. Համշենի գա­վա­ռի քա­ղա­քա­կան, հոգ­ևոր-մշա­կու­թա­յին կյան­քի, հայ իշխանների գործունեության, բնակ­չութ­յան զբաղ­մուն­քի, լեզ­վա­կան վի­ճա­կի, ժո­ղովր­դա­կան հա­վա­տա­լիք­նե­րի մա­սին։ Գրքում նաև առաջին անգամ ուսումնասիրվել են Համշենի գավառին վերաբերող XVI դարի օսմանյան աշխարագիր մատյանների ժողովրդագրական և լեզվական փաստերը։