Փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժնի կողմից` «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում, տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» բանախոսությունը, որը վարեց պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Չոլաքյանը։
Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ ներկայացվող նյութն առաջին անգամ է հետազոտության ենթարկվում, հագեցած է պատմական, գրականագիտական, ազգագրական և բանագիտական տարրերով։
Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկումով։