Լեռ Կամսար
Ես ուզում եմ, որ երկրում ընտրություններին շատ թեկնածուներ լինեն և ժողովուրդը դրանցից մեկին ձայն տա։ Եվ ոչ թե մի մարդ ինքն իրեն ընտրի ու ցմահ նստի։
Չորս տարին մի անգամ աթոռից վեր կենալն առողջապահական տեսակետից էլ օգտակար է՝ տեխնիկական աշխատողին դյուրություն կընձեռվի, որ նա պատգամավորի տակի ներքնակի մթելը լվանա, մեջի բուրդը չբխի, փափկացնի։ Թե չէ ի՞նչ են մեր երեսփոխանների տակի ներքնակները։ Անվերջ նստելուց քարացել են, դարձել են քեչա։