image

«Կրակոցների ձայները լսւում էին հեռուից».Սոթքի բնակիչ

 «Կրակոցների  ձայները  լսւում էին հեռուից».Սոթքի  բնակիչ

Սոթքի դիրքերուն ուղղութեամբ կատարած ատրպէյճանական կրակոցներու ձայները գիւղին մէջ լսուած են: 

 

Բնակիչ մը ըսած է. «Հրետանի էին օգտագործում. էն կարգի էր, որ գիւղի տները դղրդում են, բայց տարհանուելու մասին չենք մտածել: Ուղղակի այսօր անասուններին չենք հանել դաշտ, երեխէքին դասի չենք ուղարկել՝ ապահովութեան համար»:

Նշենք, որ այս պահուն Սոթքի ուղղութեամբ իրավիճակը յարաբերաբար կայուն է:

Յիշեցնենք, որ Ատրպէյճանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-էն սկսեալ, հրետանիի եւ ականանետի միջոցով կրակ բացած էին Սոթքի ուղղութեամբ տեղակայուած հայկական դիրքերուն կողմը: Հայկական կողմը ունի 4 վիրաւոր: Վիրաւոր զինծառայողներէն 2-ին վիճակը կայուն է, 2-ինը՝ միջին ծանրութեան: Այս պահի դրութեամբ, վիրաւորում ստացած զինծառայողներուն կեանքին վտանգ չի սպառնար։