Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրում է.
«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել:
Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»: