image

Խանդիկյանին հեռացրել են հայկական պարային խմբից՝ միասեռական լինելու համար

Խանդիկյանին հեռացրել են հայկական պարային խմբից՝ միասեռական լինելու համար

Սփյուռքահայ Գայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին գրել է Գայլը՝ ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության:  Գայլի հեռացման պատմությանն անդրադարձել են ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզը», ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի կայքէջը: Թեման քննարկվում է նաև  Ֆեյսբուք սոցիալական ցանցում («Քաղաքականություն» ակումբ): Քննարկումներից պարզ է դառնում, որ Գայլը հեռացվել է «Կարին» ազգագրական խմբին մերձ մի դասընթացից, որի աշխատողներից մեկը նրան ասել է, թե իրենք պայքարում են նրա նմանների դեմ:

Գայլ Խանդիկյանը Հայաստան է եկել իբրև կամավոր՝ «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով: 

 

«Արևելք»