Խաղողի մթերման գործընթացը կ՚ընթանայ ամբողջ թափով։ Այս մաին յայտնած է տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը եւ կից տեսանիւթ հրապարակած։
«Կադրերը արուել են երէկ Պռոշեանի կոնեակի գործարանում։
Առհասարակ մեր գործարարների շատ մեծ տոկոսը արժանի է խորը յարգանքի եւ պէտք է ամէն օր գնահատել իրենց աշխատանքը։
Սակայն կան նաեւ այնպիսինները, ում «խօսքը այդպէս էլ երբեք գործ չի դառնում» ե՛ւ բիզնեսում, ե՛ւ քաղաքականութեան մէջ»,-նշած է ան։