image

Հիսուսի Ծննդից 8 օր հետո նշում ենք Նրա Անվանակոչության տոնը

Հիսուսի Ծննդից 8 օր հետո նշում ենք Նրա Անվանակոչության տոնը

Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:

Հրեշտակի խոսքին հավատարիմ մնալով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս:

Այս անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ Նոր Կտակարանում մկրտության խորհուրդն ունի:

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: 

Ըստ եկեղեցական հայրերի, մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: