Այսօր՝ մայիս 8-ին, մեկնարկած է Ազգային ժողովի ընտրութիւններու քարոզարշաւը։ Քարոզարշաւը պիտի շարունակուի մինչեւ 5 յունիսը ներառեալ։
Ազգային ժողովի ընտրութիւններուն մասնակցելու յայտ ներկայացուցած է 19 քաղաքական ուժ։
Ազգային ժողովի հերթական ընտրութիւնները տեղի պիտի ունենան 7 յունիսին:
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի հերթական ընտրութիւններուն առաջադրուած կուսակցութիւններն ու դաշինքները ընտրական ցուցակին մէջ պիտի ըլլան հետեւեալ հերթականութեամբ՝
- Ռեֆորմիստների կուսակցութիւն (Վաղարշակ Յարութիւնեան)
- «Բոլորին դէմ եմ» ժողովրդավարական կուսակցութիւն (Սպարտակ Կիւրեղեան)
- «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետեան)
- Հայաստանի Շնորհապետական կուսակցութիւն (Գուրգէն Սիմոնեան)
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցութիւն (Հայկ Մարութեան)
- «Միասնութեան թեւեր» (Արման Թաթոյեան)
- «Բարգաւաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկեան)
- «Ազգային ժողովրդավարական բեւեռ» (Գէորգ Կարապետեան)
- Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթօնք կուսակցութիւն (Արտակ Սարգսեան)
- Հայ ազգային քոնկրես (Լեւոն Զուրաբեան)
- «Հանրապետութիւն» (Արամ Սարգսեան)
- Քրիստոնեայ-ժողովրդավարական կուսակցութիւն (Լեւոն Շիրինեան)
- «Ալեանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցութիւն (Տիգրան Ուրիխանեան)
- «Ժողովրդավարական համախմբում» (Սուրէն Պետրոսեան)
- Դեմոկրատիա օրէնք կարգապահութիւն կուսակցութիւն (Վարդան Ղուկասեան)
- «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինեան)
- Հայաստան կուսակցութիւններու դաշինք (Ռոպերթ Քոչարեան)
- «Յանուն հանրապետութեան ժողովրդավարութեան պաշտպաններու դաշինք» (Արման Բաբաջանեան)։
- «Լուսաւոր Հայաստան» (Էտմոն Մարուքեան)
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ