image

ՀՀ ՄԻՊ–ը հայ գերիներու հարցով դիմած է ատրպէյճանցի պաշտօնակցին

ՀՀ ՄԻՊ–ը հայ գերիներու հարցով դիմած է ատրպէյճանցի պաշտօնակցին

ՀՀ մարդկային իրաւանց պաշտպան Անահիտ Մանասեանը վստահեցուցած է, որ իր պաշտօնավարման առաջին օրէն հայ գերիներու հարցով դիմած է Ատրպէյճանի իր պաշտօնակցին` Սապինա Ալիեւային, բայց արձագանգ չէ եղած։ Ան այդ մասին ըսած է կառավարութեան նիստէն ետք լրագրողներու հետ զրոյցին։

«Դա ցոյց է տալիս այդ պետութեան եւ կոնկրետ պաշտօնեաների վերաբերմունքը մարդու իրաւունքների խնդիրներին։ Ի սկզբանե շեշտել եմ, որ սրանք հումանիտար և մարդու իրավունքների վերաբերելի հարցեր են, և կարելի է իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այս խնդիրներին ես մարդու իրավունքներով զբաղվող կառույցների տեսանկյունից ճիշտ չեմ համարում»,–ըսած է Մանասեանը։