Հրատապ լուրեր:

Հայաստանում Կառուցվելու Է Եզդիական Նոր Տաճար` Զիարատ

Հայաստանում Կառուցվելու Է Եզդիական Նոր Տաճար` Զիարատ

Մոսկվաբնակ եզդի բարերար Միրզա Սլոյանի մտահղացմամբ և ջանքերով Արմավիրի մարզի  Ակնալճի եզդիական սրբավայրի տարածքում կառուցվելու է նոր եզդիական տաճար, որը եզակի է լինելու աշխարհում:   Այդ մասին գրում է Հայաստանի եզդիների էլեկտրոնային լրատվամիջոցը`    Dengeezdia.com-ը: Կայքը միաժամանակ տպագրել է ապագա տաճարի համակարգչային լուսանկարը, ըստ որի տաճարը համապատասխանում է եզդիական պաշտամունքային ավանդույթներին ու կրոնական խորհրդանիշներին:Տաճարի հեղինակը հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, ով Հայաստանում և այլ երկրներում մի շարք եկեղեցիների և կառույցների հեղինակ է: Նշենք, որ Ակնալճում եզդիներն արդեն ունեն տաճար, որը չափերով ավելի փոքր է, քան` նոր կառուցվող զիարատը: Այն սրբատեղի է Հայաստանում ապրող հազարավոր եզդիների համար: