image

Հայաստանի ՀՆԱ-ի աճը ցարդ կազմած է 5,9 տոկոս

Հայաստանի ՀՆԱ-ի աճը ցարդ կազմած է 5,9 տոկոս

Հայաստանի մէջ 2025 թուականի երկրորդ եռամսեակին Համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) աճի ընթացքը առաջին եռամսեակի նկատմամբ արագցած է՝ կազմելով 5,9 տոկոս։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը։

«Եթէ այս տարուայ 1-ին եռամսեակում ՀՆԱ-ն աճել էր 5,1%-ով, ապա 2-րդ եռամսեակում աճը արագացել է եւ կազմել 5,9%։

Յիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունւում էր այս տարուայ բիւջէն, պետբիւջէում ՀՆԱ աճի համար կանխատեսուած էր 5,1% աճ»,- գրած է Պապոյեանը։