image

Հայ ռոք երգչուհու հարսանեկան հագուստի հեղինակը աշխարհահռչակ դիզայներ է (լուսանկար)

Հայ ռոք երգչուհու հարսանեկան հագուստի հեղինակը աշխարհահռչակ դիզայներ է (լուսանկար)

Բեյրութում ամուսնացել է ճանաչված ռոք  երգչուհի, այս տարվա World Armenian Entertainment Awards-ում  «Սփյուռքի լավագույն երգչուհի» ճանաչված Այլին Խաչատուրյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանին (Krikor Jabotian)` հարսանեկան ինքնատիպ հագուստի համար:

Այլին Խաչատուրյանը  ճանաչված ռոք երգչուհի է, ունի   ձայնագրված ալբոմներ:   Նրա  «Զարթիր, որդյակ» երգի տեսահոլովակը, 2010-ին լիբանանյան հեռուստալիքներով հեռարձակվելուց հետո, Լիբանանի Ազգային անվտանգության մարմինների կողմից արգելվեց  ցուցադրել, իբրեւ խոչընդոտ` Լիբանան-Թուրքիա հարաբերություններին:

Երգչուհին համերգներ  է ունեցել տարբեր երկրներում, 2012 թ-ին համերգ է ունեցել նաև Հայաստանում,  երգել է նաեւ  System of a Down խմբի հետ` S.O.A.D.-ի լիբանանյան  համերգին: Այս տարվա ապրիլին  երգչուհին  հայկական երգերով հանդես է եկել նաեւ Ստամբուլում:    Այլինն ունի սեփական խումբը եւ պատրաստվում է կրկին համերգներ ունենալ Հայաստանում եւ աշխարհի հայաշատ երկրներում: