image

Հայ ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել

Հայ ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել

«Locator» հայկական ընկերության ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել։ Այս մասին Երեւանում  DigiTec  ՏՏ ցուցահանդեսի ժամանակ  NEWS.am-ի թղթակցին հայտնել  է ընկերության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

Սարքավորումը ստեղծվել է խորհրդային նմուշի զույգ զենիթային գնդացրի ԶՊՈՒ-2-ի հիմքի վրա, որը մասնագետները հարստացրել են նոր ավտոմատ տեխնոլոգիաներով։

«Եթե առաջ սարքավորումը պետք էր ձեռքով պտտել առանցքի շուրջ, ապա հիմա դա էլեկտրական շարժիչի շնորհիվ կարելի է անել ավտոմատ կերպով։ Իսկ ստանդարտ գնդացրից  բացի, մենք ավելացրել ենք հակատանկային նռնականետ»,- նշել է Գրիգորյանը։

«Locator»-ի ինժեներները ստեղծել են նաեւ դիտման սարք, որը կարելի է միացնել զենքին՝ մեկին կամ մի քանիսին։ Սարքը թիրախը գտնում է ձայնով կամ  օպտիկայով եւ անհրաժեշտության դեպքում հրահանգ է տալիս զենքին։ Դաշտային պայմաններին առավել պիտանելի լինելու համար սարքը հագեցած է էներգիայի նվազագույն սպառման մեխանիզմով,-նշված է կայքում: