Գյումրեցի բժշկուհի Ռոզա Գյունաշյանը տոնում է ծննդյան 100-ամյակը:
Բժշկուհի Ռոզա Գյունաշյանը երկար տարիներ աշխատել է Գյումրիի (նախկին Լենինականի) ծննդատանը։
Ծննդյան օրվա առիթով նրան այցելել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, շնորհավորել մանուկների բազմաթիվ ծնունդներ ընդունած բժշկուհուն՝ հոբելյանի առիթով, մաղթել նրան ամուր առողջություն եւ երկարակեցություն։
Համայնքի ղեկավարը զրուցել է Ռոզա տատի հետ նրա անցած ճանապարհի, ապա հետաքրքրվել երկարարկեցության գաղտնիքից։
Տատիկը, իբրեւ երկարակեցության առաջին գաղտնիք, նշել է բարությունը, ապա թվարկել մի քանի այլ գործոններ։
Ռոզա Գյունաշյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարներին՝ իրեն հիշելու եւ այցելելու համար: