image

Վթարի ենթարկվելուց հետո սխրանք գործած բժշկուհին արժանացել է շնորհակալագրի

Վթարի ենթարկվելուց հետո սխրանք գործած բժշկուհին արժանացել է շնորհակալագրի

Մասնագիտական սխրանքի համար երեկ վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժիշկը` Մերի Խաչատրյանն արժանացել է շնորհակալագրի, տեղեկացնում է Երեւանի Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշե;ով, որ բժշկուհին  իր արարքով  ընդգծել  է բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել: 

Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։

Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն: 

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասաց Մերի Խաչատրյանը`  Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը: 

Վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: