image

Գորգի ու կարպետի հավաքածու. «Ամարաս» տիպի գորգը

Գորգի ու կարպետի հավաքածու. «Ամարաս» տիպի գորգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություՆ» ՊՈԱԿ-ը ներկայացնում է գորգի ու կարպետի հավաքածուն.

 

 

 

                                             Ամարաս

«Ամարաս» տիպի գորգերի գեղազարդման համակարգում հիմնական զարդապատկերը ութ թերթանի վարդակն է։ Դրա ուղղաձիգ ու հորիզոնական թերթերը խոշոր են՝ միանման ու հավասարաչափ։ Միջանկյալ չորս թերթերը նույնպես հավասարաչափ ու միանման են, բայց ավելի փոքր։ Այս վարդյակն իր մեջ ամփոփում է զարդի շուրջ պատկերված դարձյալ ութ թերթանի, երկրաչափականացված մեկ այլ՝ շատ ավելի փոքր վարդակ։ Սովորաբար երիզվում է ատամներով։ Լինում է վանդակում կամ առանց դրան։ Գորգագործական որոշ կենտրոններում այս տիպի գորգերի գեղազարդման համակարգը լրացվում է գորգադաշտի եզրերում պատկերված թռչնակերպ խոշոր ոճավորումներով։ Ունի տարբերակներ։ Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Ղարաբաղ», «Լամպա Ղարաբաղ», «Լամպա» և այլ անվանումներով։ Իր բոլոր տարբերակներով էլ ավանդական է Արցախի Դիզակ և Վարանդա գավառներում՝ մասնավորապես Ամարասի հովտում ու մերձակայքի գյուղերում։