«Մենք մահվանը պատասխանում ենք նոր կյանքերով, ավերին՝ արարմամբ»,-գրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ֆեսյբուքյան էջում:
Այնտեղ լույս աշխարհ է եկել հերթական արցախցին ՝ Անգելինան: Փոքրիկի մայրը պատմում է, որ երեխայի անունն ամիսներ առաջ հայրիկն է ընտրել ՝ այս պահին առաջնագծում կռվող Արթուր Բաբաջանյանը։ Հեռախոսային կապի խաթարման պատճառով նա մինչև հիմա չգիտի, որ մանկաբարձ-գինեկոլոգ Էմիլ Խլղաթյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել իր հրեշտակը՝ 4կգ 80 գրամ քաշով և 55սմ հասակով դուստրը, որ մայրիկն ու բալիկը լավ են՝ հոգատար և ապահով ձեռքերում: Մի քանի օրից մայր ու աղջիկ կգնան տուն և Շուշիում կսպասեն հաղթանակած հայրիկի վերադարձին: Իսկ հայրիկը հաղթելու փորձ ունի դեռ ապրիլյան պատերազմից, տեղեկացնում են բժշկական կենտրոնից:

Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ