image

Ես եպիսկոպոսներու մէջ կը նստիմ որպէս մեղաւոր, իսկ իրենք կը նստին՝ որպէս եպիսկոպոս. Նիկոլ Փաշինեան

Ես եպիսկոպոսներու մէջ կը նստիմ որպէս մեղաւոր, իսկ իրենք կը նստին՝ որպէս եպիսկոպոս. Նիկոլ Փաշինեան

Ես եպիսկոպոսներու մէջ կը նստիմ որպէս մեղաւոր, իսկ իրենք կը նստին՝ որպէս եպիսկոպոս: Այս մասին իր ճեպազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչպէս նախապէս իր իսկ կողմէ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ «Պենթլի Սամո» բնորոշելէ ետք կը պատրաստուի վերջինիս հետ բարենորոգել եկեղեցին:

«Ես եմ տարբեր մարդկանց մասին բան ասել, տարբեր մարդիկ էլ՝ իմ: Նոր կտակարանում այսպիսի դրուագ կայ՝ երբ որ փարիսեցիները եւ սադուկեցիները տեսան, որ Յիսուսը մաքսաւորների եւ մեղաւորների հետ է նստում, սկսեցին աշակերտներին նոյն հարցերը տալ՝ ինչ որ դուք էք ինձ տալիս:

Երբ աշակերտներն ասացին դրա մասին Յիսուս Քրիստոսին՝ Յիսուսն ասաց, որ առողջներին բժիշկ պէտք չի, եւ անմեղների համար չի եկել՝ այլ մեղաւորների համար է եկել: Յանկարծ չվերապահէք՝ թէ մենք այդ սեղանի շուրջ նստածներից որեւէ մէկին Յիսուսի դերակատարումն ենք վերապահում, միւսներին էլ մեղաւորի: Ցանկացած քրիստոնեայ հետեւորդ՝ պէտք է գիտակցի, որ մեղաւոր է»,- նշած է ան: