Սրբուհի Ղազարյանը գրում է.
«ՍԻՐԻԱՀԱՅ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ»
10 օր առաջ այսպիսի խորագրով մի նյութի հանդիպեցի համացանցում և կիսվեցի վարորդ-ընկերներիս հետ: Հեղինակը, Վարդան Ոսկանյանը, իր գոհունակությունն էր հայտնում իր ավտոմեքենան սպասարկած սիրիահայ վարպետ Հարութից (094 966731), ով շատ կարճ ժամանակում հիանալի անհրաժեշտ աշխատանք էր կատարել, և բացի դրանից, ինչպես գրում էր հեղինակը, «չէին ալարել աշխատանքի ընթացքում բնականաբար խախտվող մեքենայի ժամն ու ամիս-ամսաթիվն էլ ուղղել և սրահը փոշեկուլով մաքրել:»
Հիմա իմ դարդի մասին: Արդեն մի քանի տարի է, ինչ իմ շատ տաղանդավոր վարսահարդարը մեկնեց Մոսկվա, և ես ստիպված մի անձնական առաքելություն հանձն առա գտնել ինձ համար նոր վարսահարդար: Տարիներ տևած փնտրտուքներից հետո հասկացա մեկ բան, որ «a-la Kardashian» երկար մազերը ֆենով վառելուն սովոր տեղացի վարսահարդարներից չեմ կարող ակնկալել գոնե այն կարճ սանրվածքի պահպանումը, որ ժամանակին ստեղծել էր իմ վարսահարդարը ... Բանը բանից անցել էր ... դե իհարկէ սանրվածքիս առումով...
Եվ մեկ ամիս առաջ ՖԲ-ի և համացանցի օգնությամբ փորձեցի գտնել Երևանում աշխատող սիրիահայ կանանց վարսահարդարի ... Ի զարմանս ինձ նախորդ մի քանի տարիների փնտրտուքն ավարտվեց 1 ամսից և 2-րդ փորձից ...
Երեկ այցելեցի Պուշկին 49 հասցեում տեղակայված Koko Kalayjyan Hair & care գեղեցկության սրահ: Նախօրոք գրանցվել էի հեռախոսով: Սրահ մտնելուն պես Կոկոն, (Գևորգը), ով արդեն 2 տարի է ապրում և աշխատում է Հայաստանում, ոտքի կանգնեց և ասաց, որ ես բարով եմ եկել և հարցրեց թե ինչպես եմ: Հետո օգնեց վերարկուս հանել և կախեց: Հարցրեց ինչպիսի սանրվածք եմ ցանկանում: Ես նկարներ էի տարել ... քննարկեցինք, ելքը վերականգնելու գտանք: Հետո տարան մասսաժի, գլխի մասսաժի, որը տեղացի հայերի մոտ կոչվում է «մազերը լվանալ» (չխառնել ավանդական «գլուխ լվալու» հետ) ...
Այդ փուլն ավարտելուց հետո ասացին «անուշ լինի», հետո .... դե հետո .... պրոֆեսիոնալ սանրվածք, Կոկոն ասաց 1 ամսից արդեն հնարավոր կլինի ստանալ իմ նախկին սանրվածքը, մինչև որ «ծուռտիկները» երկարեն ....
Վերջում կրկին ասացին «անուշ լինի», վերարկուս բերեցին, պահեցին, հագցրեցին և մաղթեցին ամենայն բարիք ...
Իսկ ես, ինչպես միշտ, երբ տեսնում եմ Երևանում սիրիահայերի, իմ կողմից ավելացրեցի «ՍԱ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՅԼ ՏԵՂ ՉՀԵՌԱՆԱՔ» ...
Այս երկար գրառումս կավարտեմ ավտոմեքենայի ծառայությունից շատ գոհ օգտատիրոջ խոսքերով՝
«ՄԻ ԽՈՍՔՈՎ՝ ԼՐԻՎ ՆՈՐ ՈՒ ՀԻԱՆԱԼԻ ՄՇԱԿՈՒՅԹ ՄՏԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ»
P.S. Իսկ իմ վարսահարդարի փնտրտուքները համարում եմ հաջողությամբ ավարտված:
https://www.facebook.com/Koko-Kalayjyan-Hair-care-838365162909387/?pnref=story