Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության մեջ ներկայացված են ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝ 34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001 թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց: 2002 թ. Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ (2002 թ. հունիսի 21-ին) աշխարհահռչակ նկարիչն իր «Եղեռն» շարքը նվիրատվության կարգով հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Ֆրանսահայ նկարիչը կյանքից հեռացել է 2013 թվականին: