image

Հոլանդիայի Սուրբ Սրվասի եկեղեցու գանձատանը հայկական հնագույն ասեղնագործության նմուշ է ցուցադրվում

Հոլանդիայի Սուրբ Սրվասի եկեղեցու գանձատանը հայկական հնագույն ասեղնագործության նմուշ է ցուցադրվում

Երևանի «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում փետրվարի 24-ին տեղի է ունենալու հանդիպում-դասախոսություն, որ վերաբերվում է Հոլանդիայի Սուրբ Սրվասի եկեղեցու գանձատանը ցուցադրվող և տեղական փորձագետների կողմից 14-րդ դար թվագրվող «Մարաշի» ասեղնագործության նմուշին, որը ներկայացված է անհայտ տեղանքով, սակայն մասնագետների պնդմամբ անմիջական առնչություն ունի հայկական գործվածքի մշակույթի հետ:

Հայկական ամենահին գործվածքներից մեկի մասին դասախոսության ժամանակ ելույթ կունենան Վահագն Գուշչյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Լալա Մնեյանը՝ Կենաց տուն մշակութային հ/կ-ից,
Հրազդան Թոքմաջյանը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից: