image
Հրատապ լուրեր:

«Եկեղեցիներու ճամբով մարդիկ կը մօտենան սիրոյ Վարդապետին».Գերշ. Տ. Սեւան արք. մասնակցած է Ղըպտիներու եկեղեցւոյ բացումին

«Եկեղեցիներու ճամբով մարդիկ կը մօտենան սիրոյ Վարդապետին».Գերշ. Տ. Սեւան արք. մասնակցած է Ղըպտիներու եկեղեցւոյ բացումին

Օրերս Բեթղեհեմի մէջ տեղի ունեցած է Ղըպտիներու Սուրբ Մարտիրոսաց անունը կրող նորակառոյց եկեղեցւոյ բացումը։ Այս մասին «Արեւելք» կը կարդայ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի դիւանապետ Հոգշ. Տ. Աղան աբղ. Գոգչեանի դիմատետրի էջէն, ուր մասնաւորապէս գրուած է ՝

9 Մարտին, Բեթղեհեմում տեղի ունեցաւ Ղպտիների Սուրբ Մարտիրոսաց եկեղեցու բացումը, որին Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի կողմից ներկայ գտնուեցին Սուրբ Աթոռի լուսարարապետ՝ Գեր. Տ. Սեւան արք. Ղարիպեանը, Դիւանապետ՝ Հոգշ.Տ. Աղան աբղ. Գոգչեանը և Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարի տեսուչ՝ Հոգշ.Տ. Ասպետ ծ. վարդապետ Պալեանը:

Լուսարարապետ՝ Տ. Սեւան արք. Ղարիպեանն իր խօսքում շեշտեց եկեղեցիների կարեւորութիւնը ասելով. «Երբ որեւէ երկրում եկեղեցիները շատանում են, բանտերը պակասում են: Մարդկանց միջից վերանում է չարութիւնը, աւելանում՝ սէրը, որովհետեւ եկեղեցիների միջոցով մարդիկ մօտենում են սիրոյ Վարդապետին»: