Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայտարարում է ինտեգրման անվճար սեմինարների 2025 թվականի առաջին փուլի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև սփյուռքում բնակվող և հայրենադարձվել ցանկացող հայրենակիցները։
Սեմինար-դասընթացներն անցկացվելու են Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում յուրաքանչյուր հինգշաբթի։
Սեմինար-դասընթացների թեմաներն են՝
- Հայաստանում բիզնեսի վարման առանձնահատկությունները
- ՀՀ օրենսդրական դաշտը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգերը
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգը Հայաստանում
- Մշակութային ադապտացիա
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Մեկնարկը՝ փետրվարի 6-ից
Ընդհանուր տևողությունը՝ 4 շաբաթ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը`
փետրվարի 4-ը։
Գրանցումը հետևյալ հղմամբ
https://forms.gle/kuJifRnhfwMWyDKh9