image

Ազնավուրը Օշականում՝ լավաշ ճաշակելիս

Ազնավուրը Օշականում՝ լավաշ ճաշակելիս

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հաճախ էր այցելում Հայաստան: Հայրենիքում նա ոչ միայն համերգներ ու հանդիպումներ էր ունենում մայրաքաղաքում, այլեւ երբեմն այցելում էր մարզեր, ծանոթանում Երեւանից դուրս ապրող հայի կյանքին:

Ազնավուրի՝ Հայաստան այցերից մեկի ժամանակ (1988-ին) նրան ուղեկցում են Օշական գյուղ, մի թոնրատուն, որտեղ հայ կանայք՝ տիկին Արեւն ու Վարդուշը, լավաշ են թխում: Երգիչը հենց տեղում ճաշակում է հայկական ավանդական հացը եւ լուսանկարվում՝ լավաշը ձեռքին: