ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գիրք է գրել` «Անշարժ գույքի իրավական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանում»- վերնագրով: Պատգամավորը մի շարք գրքերի եւ դասագրքերի համահեղինակ է, բայց շտապել է հայտարարել, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունի այս մասնագիտական մենագրությունը: