image
Հրատապ լուրեր:

Ազգային բժիշկը այցելեց ՝ «Ազգային սուպէրմարկէտ»

Ազգային բժիշկը  այցելեց ՝ «Ազգային սուպէրմարկէտ»

Տասը օր է արդէն Երեւանի փողոցներուն մէջ կը քալեմ ու ամէն քայլափոխի նոյն հարցումը կը լսեմ ` 

_  Ապեր,  եկել ես հաստատուելո՞ւ թէ ման գալու...  

  Ըսեմ եղբայր._ 

_ Հիմակու հիմա եկել եմ ման գալու...  Բայց ինչ որ միջոց  եմ ման գալիս հաստատուելու ։ 

Այո,.այո,  Հայաստան հաստատուելու միջոց մը կը փնտռեմ  ` տուն, տեղ , կին, երեխեք աշխատանք ...

Չէ , չէ կատակ կ'ընեմ...  կին ու երեխեք ունեմ  , Կասկած չունիմ որ աշխատանք ալ պիտի գտնեմ,   տուն մը պիտի գնեմ եւ օր մըն ալ անպայման ընտանիքս Հայաստան պիտի տեղափոխեմ... Բայց հարցը այն  է որ  հոս ատամնաբուժ շատ կայ ...  Ուրիշ գործ մը պէտք է ։ 

Կարծեմ Ազգային բժիշկ չկայ  բայց անցեալ օրը աւելի լաւ գործ մը տեսայ` «ազգային սուպերմարկետ»ի մը հանդիպեցայ, երեւի երթամ ու այդ «սուպերմարկետ»ին մէջ գործ մը փնտռեմ....  Երթամ դուռը   զարնեմ  ու ըսեմ` 

_ Բարև ձեզ , ես ազգային բժիշկ եմ , գործ կը փնտռեմ։

_ Ինչ բժիշկ այ ախպեր,  չե՞ս տեսնում սա «սուպերմարկետ» է ։

Այո , այո,  բայց սա ազգային «սուպերմարկետ» է , ուրեմն այստեղ կարելի է վաճառել այն ինչ որ ազգային է  կամ ինչ որ ազգին համար հարկաւոր է։  

_ Իսկ դուք որպէս ազգային բժիշկ ի՞նչ կարող էք վաճառել... 

_ Ի հարկէ այն ինչ որ ազգային է արդէն համարեայ վաճառուած է... գրեթէ բան մնացած չէ։  Կտոր մը հայրենիք մնացած է շուտով այդ ալ կը ծախենք ու շունչ մը կը քաշենք։  Բայց հողի առ ու ծախը իմ գործս չէ... Ուստի ես կը փորձեմ այստեղ ծախել այն ինչ որ ազգիս համար հարկաւոր է։    

_ Օրինակ խելք,  խելք կարո՞ղ էք վաճառել... Հիմա ամենից շատ մեզ  խելք է հարկաւոր... 

_ Չէ չէ , կը սխալիս եղբայր, Ինչ խելք ինչ բան,  խելք հարկաւոր չէ ,  ո՞վ պիտի գնէ... Մեր ազգին մէջ ամէն մարդ խելք կը ծախէ ։  Քիչ մը ժամանակ տուէք լաւ մը ուսումնասիրեմ , տեսնեմ  հայրենիքիս վիճակը փոխելու համար իսկապէս մեզ  ինչ հարկաւոր է։ 

  Մէկը կը կանչեմ կը հարցնեմ._ 

_ Բարև ախպեր ջան,   հայրենիքին վիճակը ո՞նց է , ինչ որ բան հարկաւո՞ր է ։ 

_ Լաւ չէ ախպեր ջան , շատ ցաւալի է , երեւի մի քիչ ծիծաղ պէտք է։

Ուրիշ մէկուն կը հարցնեմ . _ 

_  Ի՞նչ ծիծաղ այ մարդ... Մեր վիճակը հիմա այնքան խնդալու է որ էլ  ծիծաղելու հաւես չկայ է ,  լացդ կու գայ....

   Մէկը կ'ըսէ վիճակը գէշ է ,միւսը հակառակը կը պնդէ...  

  Եւ այս բոլորը նոյն հայրենիքին վիճակին մասին կը խօսին... Որո՞ւն հաւատանք ` լա՞ւ է ըսողին, գէ՞շ է ըսողին,  լացողի՞ն թէ խնդացողին..... Ամէն մարդ ազգային «սուպերմարկետ »մտեր է ու ինքն իր վիճակին համեմատ առեւտուր կ'ընէ ... Մինչդեռ Հայրենիքին վիճակը մէկ է  , իրենց վիճակն է որ տարբեր է...  Հայրենիքը հիմա վիրաւոր է , իսկ վիրաւոր հայրենիքին վիճակը փոխելու համար խնամք պէտք է ... 

  Բայց խնամքը չի վաճառվում,  խնամքը սրտաբուխ է լինում  եւ առանց խտրութեան,  բոլորի կողմից...

  Ան որ կ'ապրի հայրենիքին մէջ թող փուշ չդառնայ հայրենի հողին,  թող դառնայ ծաղիկ... 

  Իսկ ան որ կ'ապրի հեռու,  աղ թող չլեցնէ վէրքին վրայ,  այլ թող դառնայ սպեղանի... Կամ պարարտանիւթ  հայրենի հողին։

 

 Խաժակ Այնթապլեան 

 

Խաժակ Այնթապեան

Խաժակ Այնթապեան

Բժիշկ Ատամնաբոյժ Խաժակ Այնթապեան ծնած է 1 Յու...