image

Այս օրերը դաւաճանութեան եւ ուրացումի օրեր են. Տաւուշի Թեմի Առաջնորդ

Այս օրերը դաւաճանութեան եւ ուրացումի օրեր են. Տաւուշի Թեմի Առաջնորդ

Բոլորիդ սրտերը թող միայն յաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս մասին ըսած է Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանեանը։

«Այս օրերը դաւաճանութեան եւ ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնութեան, նկարագրի վաճառքի օրեր են, այնպէս, ինչպէս Յուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնութիւնը՝ իր Տիրոջը։

Դա չի փոխուել, բայց չեն փոխուել նաեւ յարութիւնն ու յաղթանակը։ Մենք կոչուած ենք ընթանալու դէպի այդ ճանապարհը։

Այն առաքեալները, որ Յիսուսի հետ ամէն օր ապրում էին, այն առաքեալները, որ Յիսուսի հետ անցան, մեծամասամբ, փառքի ճանապարհով, հենց հասաւ դժուարութեան ժամը, մէկը դաւաճանեց, մէկը ուրացաւ, միւսները փախուտ տուեցին։

Անշուշտ, յետոյ, երբ նորից տեսան արդէն յաղթանակած, յարութիւն առած վարդապետին, բոլորը վերստին հաւաքուեցին։

Սա մարդու իրական պատկերն է, այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում․ փառքի ու յաղթանակի ժամանակներին բոլորը մեր Հայաստանի ու Արցախի շուրջն էին, դժուարութեան ու խոցման ժամին ոմանք դաւաճանում են, ոմանք ուրանում են, ոմանք էլ փախուսստ են տալիս։

Ես հաւատում եմ մեր համընդհանուր ՅԱՐՈՒԹԵԱՆՆ ՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԻՆ։

Չեմ կասկածում, որովհետեւ ուզում եմ ոչ միայն պատմել Յիսուսի պատմութիւնը, այլ ապրել այն ամբողջութեամբ՝ Իր արիւնով, Իր խաչով եւ ապա Իր յաղթանակով։ Մեզ համար ուրիշ տարբերակ չկայ։

Ով չի հաւատում այդ տեսիլքին, նա ոչ հայութեան հետ կապ ունի, ոչ Աստծու հետ կապ ունի, ոչ ժառանգութեան հետ կապ ունի, ոչ ճախրանքի ու սխրանքի հետ կապ ունի, նա մթութեան մէջ եկող գող է, նա համբոյրով ու փողով դաւաճանող է, ինչպէս այսօրուայ «հերոսը»։

Այս խաւարի միջից յարութեան լոյսը մեզ կոչում է յաղթանակի եւ կոչում է ասելու․ «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ մեզնից, բայց ոչ թէ մեր կամքը, այլ քո՛նը թող լինի» »,- ըսուած է Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանեանի ուղերձին մէջ: