image

Այցելություն և աջակցություն հայրենազրկված արցախցիներին. Լուսանկար

Այցելություն և աջակցություն հայրենազրկված արցախցիներին. Լուսանկար

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ,  այցելել է Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստանել են Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։ Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ  Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։ 

Հայոց Հայրապետն արցախահայերին պատգամել է զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի մեր զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։

Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները վստահեցրել են, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական: