image

Ավանդական հարիսան՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ

Ավանդական հարիսան՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ

Հարիսան հայկական ազգային կերակուր է՝ ցորենի ձավարով եւ հավի, ոչխարի կամ տավարի մսով եփվող ավանդական ճաշ: Այս կերակուրը պատրաստում են ինչպես սովորական օրերին, այնպես էլ՝ տոնական, բայց այն առավելաբար համարվում է տոնական, ծիսական կերակուր: 

Վաղը Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն է, որի նախօրյակին ավանդաբար պատրաստում են հարիսա, եկեղեցիներում այն բաժանում են հավատացյալ ժողովրդին: 

Բաղադրատոմսը

650-700 գ սպիտակ ձավարը եփելուց մեկ ժամ առաջ թրջել: 

2-2.5 կգ հավը ( կարելի է հնդկահավի, գառան կամ տավարի մսով էլ եփել) մասերի բաժանել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել մոտ 4 լիտր ջուր, պատրաստել միջին կրակի վրա՝  աստիճանաբար թուլացնելով կրակը, մինչեւ միսը եփվի:  Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից եւ խառնելով եփել այնքան, մինչեւ միատարր զանգված ստացվի, ավելացնել աղ:  Թողնել, որ հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր  կարագ կամ հալած յուղ: