image

«Ատրպէյճանցիք կը ցանկային գրաւել Ջերմուկը».Գերագոյն Շտաբի պետը՝ Ֆրանսուհի նախարարին

«Ատրպէյճանցիք կը ցանկային գրաւել Ջերմուկը».Գերագոյն Շտաբի պետը՝ Ֆրանսուհի նախարարին

ՀՀ զինուած ուժերու գլխւոր շտաբի պետ Էտուորտ Ասրեանը Ջերմուկ քաղաքի մէջ Ֆրանսայի Արտաքին գործոց նախարար Քաթրին Քոլոնային ուղղակի դիրքերէն ներկայացուցած է, թէ սեպտեմբեր 13-14-ի ռազմական գործողութիւններու հետեւանքով հակառակորդը որքան ներթափանցած է Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Ես անմիջական տարածքում ցոյց կու տամ, թէ Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայութիւնը Հայաստանի տարածքում:

Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մօտ 11 կմ, խորութեամբ մօտ 8 քմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինուած ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ  քաղաքի վրայ եւ տնտեսական լուրջ հարուածներ հասցնել Հայաստանին:

Ընդ որում, 44-օրեայ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ նրանց քայլերը սկսուել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողութիւնները նմանւում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդէպ: Հակառակորդի գործողութիւններն անմիջական հրթիռային,  ռեակտիւ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարուածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին: Մեծ վնասներ են հասցուել քաղաքացիական ենթակառուցուածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողութիւնները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղութեամբ էր, այլ նաեւ Սիւնիքի մարզում 2 հիմնական ուղղութիւններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղութիւններով, այս ուղղութեամբ, ընդհանուր 5 ուղղութեամբ»,-ըսած է ան:

Ան աւելցուցած է, որ այդ ռազմական գործողութիւններու հետեւանքով Հայաստանը ունեցած է ե՛ւ մարդկային, ե՛ւ տարածքային կորուստներ. «Ներկայ դրութեամբ հակառակորդը մօտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնւում է ՀՀ ինքնիշխան տարածքում»:

Ասրեան Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարին ցոյց տուած է, թէ ուր էին ատրպէյճանական դիրքերը նախքան սեպտեմբեր 13-14-ի ռազմական յարձակումը եւ հիմա ուր կը գտնուին անոնք: