ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
(Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8)
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին
(Հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց փող. 63)
ՀՀ արդարադատության նախարարության <<Արմավիր>>
ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին
(Հասցե՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Չոբանքարա)
ՀՀ արդարադատության նախարարության <<Արմավիր>> ՔԿՀ-ում
պատիժը կրող դատապարտյալ Արսեն Արայի Արծրունուց
(Հասցե՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Չոբանքարա)
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996 թվականի դատավճռով մեղավոր եմ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդված, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով, 87-րդ հոդվածով և դատապարտվել մահապատժի: Պատժի կրման սկիզբ է հաշվվել 03.12.1994 թվականը:
Ինձ դատավճռով վերագրված հանցագործությունները կատարված են եղել 07.03.1961 թվականին ընդունված և 01.07.1961 թվականին ուժի մեջ մտած քրեական օրենսգիրքը: Համաձայն այդ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝
«Որպես բացառիկ պատժամիջոց` մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում (…)»:
Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « (…) Մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով»:
Ինձ դատապարտելու պահի դրությամբ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ դատապարտյալներին ներում շնորհելու իրավասությունը պատկանում էր Հանրապետության Նախագահին:
Ինձ դատապարտելու պահի դրությամբ գործող Սահմանադրության 42 հոդվածի 5-րդ մասի համաձայն պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: 07.03.1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ նույնպես սահմանված էր, որ արարքի պատժելիությունը սահմանող կամ պատիժը խստացնող օրենքի հետադարձ ուժ չունի:
18.04.2003 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, որով մահապատիժ այլևս նախատեսված չէ: Հիշյալ օրենսգիրքը ուժի մեջ է մտել 01.08.2003 թվականին և գործում է մինչև օրս:
Նույն օրը՝ 18.04.2003 թվականին ընդունվել է նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2003 թվականի օգոստոսի 01-ը 1961 թվականի մարտի 07-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22 հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկման:
01.08.2003 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ 103-Ա հրամանագրով ինձ շնորհվել է ներում: Նույն հրամանագրով Հանրապետության Նախագահն իմ նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձևով:
Այսպիսով, Նախագահի 01.08.2003 թվականի հրամանագրով կարգավորվել է երկու հարց.
1. Ինձ ներում է շնորհվել,
2. Իմ պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Ընդ որում՝ ինձ ներում շնորհելու հարցը գտնվել է լիարժեքորեն Նախագահի իրավասության սահմաններում: Ինձ ներում շնորհվելու արդյունքում, 07.03.1961 թվականի օրենսգրքի համաձայն, իմ ազատազրկման ժամկետը պետք է լիներ ոչ պակաս, քան 15 սակայն ոչ ավել, քան 20 տարի: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 18.04.2003 թվականի օրենքը, նույն օրն ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգիրքը, Նախագահի 01.08.2003 թվականի հրամանագիրը՝ ցմահ ազատազրկման մասով, չէին կարող կիրառվել իմ նկատմամբ, քանի որ վատթարացնում էին իմ վիճակը:
Իմ ազատազրկման 15 տարվա ժամկետը լրացել է 03.12.2009 թվականին, իսկ 20 տարվա ժամկետը՝ 03.12.2014 թվականին: Սակայն մինչև հիմա Դուք շարունակում եք պահել ինձ ազատազրկման մեջ՝ կոպտորեն ոտնահարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, ինչպես նաև՝ նույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմ իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա, դիմելով Ձեզ, պահանջում եմ՝ ինձ անհապաղ ազատ արձակել:
Դիմող՝ Արսեն Արծրունի
26.03.2018թ.
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ