Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։
Պաշտպանության բանակը հայտնում է, որ հայկական կողմն ունի 4 զոհ:
Պաշտպանության բանակն ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Զոհված զինծառայողների վերաբերյալ լրացուցիչ հաղորդագրություն կհրապարակվի: