🇦🇲🌐Սփյուռքի եւ իշխանությունների հարաբերությունները. Ի՞նչ պատասխան կա այն ծանր մեղադրանքներին, թե իշխանությունները կտրում են Սփյուռքը Հայաստանից։
🇦🇲Պետականություն եւ նոր մշակույթ. «Մենք ունենք Հայաստանի պետականության ամրապնդման հստակ գործընթաց եւ հանրության հետ ավելի անկեղծ խոսելու նոր մշակույթ»։
Հարաբերությունների առողջացում. Սփյուռքի հետ հարաբերությունների առողջացման գործընթացը եւ ներսում տեղի ունեցող ձևավորումների ու ընկալումների փոփոխությունը։
🇦🇲🇹🇷Ցեղասպանության ճանաչման հարցը. «Ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ ոչ մեկի ճանաչելը ոչինչ չի փոխում»։
Աստծո տված շանսը. «Աստված ինչքա’ն է մեզ սիրում, որ այսքան վատ պահվածքից ու թուլությունից հետո էլի մեզ շանս է տալիս, որ մեր պետությունն ունենանք»։
Պետության դեմ աշխատելու անընդունելիությունը. «Այսքանից հետո չսիրել այս պետությունը եւ անընդհատ նրա դեմ աշխատել՝ պարզապես անընդունելի է»։
⭕️Այս եւ այլ հարցերի շուրջ «Անկեղծ զրույց»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։