Լիբանանում ծնված աշխարհահռչակ նորարար երաժիշտ, տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի մասին հաճախ գրում են՝ իսպանացի, նկատի ունենալով թե՛ նրա՝ երկար տարիներ մադրիդաբնակ լինելու հանգամանքը, թե՛ իսպանական մոտիվներով հագուստը, որով ներկայանում է համերգների ժամանակ: Մալիքյանը, սակայն, իր հարցազրույցներում միշտ նշում է, թե որտեղ է ծնվել և ինչ ներշնչումներ է ունեցել իր ծննդավայրից: Նրա վերջին ստեղծագործություններից մեկը, որ հնչել է վերջերս՝ Մադրիդի Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում՝ հազարավոր հանդիսականների առջև, կոչվում է «Բուրջ Համուդ»: