image

Ամերիկահայ գրող՝ Քրիս Պոհչալեան Արցախ կ'այցելէ (Լուսանկար)

Ամերիկահայ գրող՝ Քրիս Պոհչալեան   Արցախ  կ'այցելէ (Լուսանկար)

Ամերիկահայ գրող   Քրիս Պոհչալեան   Արցախ   կ'այցելէ: Այս մասին  ան գրառում մը կատարած է  Ֆէյսպուքեան իր էջով: Ան    Արցախցի ընտանիքի մը նկարը տեղադրելով նաեւ գրած է, թէ        այցելած է     Աբգարեաններու    ընտանիք, որոնց հայրը ՝  Անտոն    անցնող ապրիլին մասնակցած  է Ազրպէյճանի կողմէ Արցախի դէմ շղթայազերծուած  քառօրեայ պատերազմին: Պոհչալեան մասնաւորապէս գրած է «Մենք այցելեցինք  նշանաւոր հայկական ընտանիքի` Անտոն և Արեգնազ Ագբարեաններուն: Ահա  անոնք,  իրենց տան    ՝ Լեռնային Ղարաբաղի  (կամ Արցախի) մէջ են: Ապրիլին, երբ Ազրպէյճան պատերազմ շղթայազերծեց   Արցախի դէմ   տան հայրը ՝ Անտոնը, որպէս կամաւոր  զինուորագրուած  ու  մեկնած էր ճակատ:   Ան 19 օր է  մնացած էր  խրամատներու մէջ , մինչ Արեգնազը  ու Վարսիկը հոգ կը  տանէին փոքր երեխաներուն մասին»: