Յունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափոյթ ապաքինման իր մաղթանքներն է յղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապին վիրահատութեան առիթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տէրը քառառողջութիւն պարգեւի Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապին` շնորհելով Հովուապետական երկար տարիների ծառայութիւն: