Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնել Սանոսեանը խորհրդարանի գլխադասային յանձնաժողովին տեղեկացուցած է, որ 2023-ին Հայաստանի մէջ խմելու ջուրի կորուստը կազմած է 63 տոկոս, որ սարսափելի մեծ թիւ է: Սակայն նախարարը նկատած է, որ աւելի վատ ժամանակներ ալ եղած են:
«Եթէ նայենք, թէ այդ թիւը 2018 թուականին ինչպէս էր, ապա դա 79 տոկոս է: Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 թիւը սարսափելի է, իրականում 79 տոկոսն աւելի սարսափելի է, եւ այս թուերի տարբերութիւնը ցոյց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կայ, կորուստների նուազում կայ»,-ըսած է Սանոսեանը: