image

Ըստ «Հրապարակ» օրաթերթին. ՀՅԴ կը պատրաստուի անվստահութիւն յայտնել Փաշինեանի իշխանութեան

Ըստ «Հրապարակ» օրաթերթին. ՀՅԴ կը պատրաստուի անվստահութիւն յայտնել Փաշինեանի իշխանութեան

«Հրապարակ»-ը կը գրէ․ «Մայիս-յունիս ամիսներին ներքաղաքական լարուածութիւնը կը հասնի գագաթնակէտին` «Կազփրոմի», ՀԷՑ-ի, սեմենթի, կառավարութեան օփթիմիզացման գործընթացների կրճատումների արդիւնքում։ Դեկտեմբերին կը սկսենք վարչապետ Փաշինեանի նկատմամբ անվստահութեան բուն գործընթացը»,- ըսած է ՀՅԴ մեր աղբիւրը:

Ինչո՞ւ դեկտեմբերին եւ ոչ յունիս-յուլիսին։ «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահութիւն կարելի է յայտնել պաշտօնի ստանձնումից 1 տարի անց»: Բայց ինչպէ՞ս էք անվստահութեան գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացուած լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում էք մանտաթները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շդ է, որ բանակցում էք ԲՀԿ-ի եւ «Լուսաւոր Հայաստանի» հետ։

«Նման սենար քննարկւում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատէք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինեանն ունեցել է 60 տոկոս ռեյթինկ, դա մինչեւ թրանսկենտէրի, մաքսատան աշխատակցի եւ Դաւիթ Սանասարեանի հետ կապուած պատմութիւնն էր, այսինքն՝ Փաշինեանի ռեյթինկը նուազում է ամսական 2 տոկոսով, հիմա աւելի մեծ արագութիւն ձեռք կը բերի, դեկտեմբերին արդէն սայլը տեղից շարժելու ամենայարմար պահը կը լինի»: Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կը ձեւաւորուի՞, կը կարողանա՞ք միմեանց հետ պայմանաւորուել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթէ անլուծելի հարցն է եղել թէ՛ հին Հայաստանում, թէ՛ նոր»: